
Ավտոմեքենաներ
Ռադիոազդանշանները կարող են ազդել ավտոմեքենաներում սխալ տեղակայված կամ ոչ պատշաճ կերպով պաշտպանված էլեկտրոնային համակարգերի
վրա (վառելիքի էլեկտրոնային ներարկման, էլեկտրոնային հակախաթարման արգելակային, արագության կառավարման էլեկտրոնային և անվտանգության
բարձիկների համակարգեր): Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Ձեր մեքենայի կամ սարքավորանքի արտադրողին:
Միայն որակավորված անձնակազմը պետք է սարքը տեղադրի ավտոմեքենայի մեջ: Սխալ տեղադրումը կամ սպասարկումը կարող է վտանգավոր լինել և
անվավեր դարձնել սարքի երաշխիքը: Պարբերաբար ստուգեք, որ Ձեր ավտոմեքենայում տեղադրված անլար բոլոր սարքավորումները պատշաճորեն
ամրացված և սարքին լինեն: Սարքի, դրա մասերի կամ լրասարքերի հետ նույն խցիկում չի կարելի դյուրավառ հեղուկներ, գազեր կամ պայթուցիկ նյութեր
պահել: Հիշեք, որ անվտանգության բարձիկները մեծ ուժով են փչվում: Ձեր սարքը կամ լրասարքերը մի՛ տեղադրեք անվտանգության բարձիկի բացման
տարածքում: