SIM քարտի և մարտկոցի տեղադրումը
Ծանուցում. Որևէ կափարիչ հանելուց առաջ անջատեք սարքը և զատեք լիցքավորիչը կամ միացված
այլ սարքեր: Որևէ կափարիչ փոխելիս խուսափեք էլեկտրոնային բաղադրամասերին դիպչելուց: Սարքը
միշտ պահեք և օգտագործեք կափարիչները հագցրած վիճակում:
Կարևոր է. Այս սարքը նախատեսված է միայն ստանդարտ SIM քարտի հետ օգտագործման համար
(տե՛ս նկարը): Անհամատեղելի SIM քարտեր օգտագործելը կարող է վնասել քարտը կամ սարքը և փչացնել
քարտում պահպանվող տվյալները: Խնդրում ենք խորհրդակցել Ձեր շարժական կապի օպերատորի հետ
մինի-UICC փորակով SIM քարտի օգտագործման վերաբերյալ:
Կարևոր է. SIM քարտի վնասվելը կանխելու համար միշտ հեռացրեք մարտկոցը, նախքան կմտցնեք
կամ կհանեք քարտը:
Այս հեռախոսը նախատեսված է BL-4C մարտկոցի հետ օգտագորվելու համար: Օգտագործեք միայն
Nokia-ի բնօրինակ մարտկոցներ:
SIM քարտը և իր հպակները կարող են հեշտությամբ վնասվել քերծվածքներից կամ ճկումից, ուստի
անհրաժեշտ է զգույշ լինել քարտը գործածելիս, մտցնելիս կամ հեռացնելիս:
1 Տեղադրեք ձեր մատը հեռախոսի վերին հատվածում գտնվող խորության մեջ և զգուշորեն բարձրացրեք
և հեռացրեք հետևի կափարիչը (1):
2 Եթե տեղադրված է մարտկոց, բարձրացրեք և հեռացնեք մարտկոցը (2):
3 Մտցրեք կամ հանեք SIM քարտը (3 կամ 4): Համոզվեք, որ քարտի հպման մակերևույթը դեպի ներքև
է ուղղված:
6
Սկսում ենք
4 Հավասարեցրեք մարտկոցի կոնտակտները մարտկոցի բաժանմունքի հետ, ապա տեղադրեք մարտկոցը
(5): Հետևի կափարիչը տեղադրելու համար փականի ներքևի բռնիչները ուղղեք դեպի
համապատասխան ճեղքերը (6), ապա սեղմեք ներքև` մինչև կափարիչը հայտնվի իր տեղում (7):